ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մեքսիկայում ացտեկների գաղտնի թունել են հայտնաբերել

Մեքսիկայում ացտեկների գաղտնի թունել են հայտնաբերել
01.11.2019 | 13:21

Մեքսիկայում, Էկատեպեկ-դե-Մորելոս քաղաքում, քանդակներով և որմնանկարներով զարդարված ացտեկների գաղտնի թունել են հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:

Թունելը հայտնաբերել են բանվորները՝ ավտոբուսի կանգառի կառուցման ժամանակ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են, անմիջապես ժամանել են հնագետները: Ըստ նախնական տվյալների, թունելը կառուցվել է XV դարում՝ Մոնտեսումա I թագավորի կառավարման օրոք: Նա հայտնի էր իր վիթխարի շինարարական նախագծերով. նրա օրոք կառուցվել է երկկողմանի քարե ջրատար՝ Տենոչթիթլանին խմելու ջրով ապահովելու համար, հզոր ամբարտակ՝ ջրհեղեղներից պաշտպանության համար և բուսաբանական այգի, որի տեսականու համար սուրհանդակներ են ուղարկվել ամբողջ երկրով մեկ: Թունելը նվիրված է Տլալոքին՝ ջրի և պտղաբերության աստծուն: Նրան երկրպագում էին և վախենում, հավատում էին, որ նա կարող է ջրհեղեղ ուղարկել կամ թունավորել աղբյուրները: Թունելում հայտնաբերվել են արձանների բեկորներ, ապակուց և մայոլիկից պատրաստված իրեր, փայտե դարպասի մնացորդներ, որոնցով փակվում էր անցումը: Թունելի նշանակությունը դեռ պարզ չէ, կարող է խորհրդանշական անցուղի լինել դեպի Մեռյալների երկիր:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ